Երևանում բախվել են ՎԱԶ 2121-ն ու Fiat-ը, Նիվան կողաշրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Նիվա

Մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում Շինարարների 31 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Ռոբերտ Անտոնյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի և 47-ամյա Վաչագան Հարությունյանի վարած Fiat մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Նիվան կողաշրջվել է։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։  

--00--ՄՀ