Երևանում բախվել են «Niva»-ն ու 2 «Opel»-ները. մեքենաներից մեկը հայտնվել է գազոնում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Սեպտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:00-ի սահմանում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 «Opel» և «Niva» մակնիշի ավտոմեքենաները: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան, սակայն «Opel»-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

1

--00—ԼՄ