Բաքվի բռնապետի դատարանը գրեթե 20-ական տարով ազատազրկման է դատապարտել մեր երկու զինվորականներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

 

տռռեգտեռգ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․

Բաքվի բռնապետի դատարան կոչեցյալը գրեթե 20-ական տարով ազատազրկման է դատապարտել մեր երկու զինվորականների, որոնք գերևարվել էին Հայաստանի Գեղարքունիքի մարզի և Արցախից բռնազավթված Քարվաճառի սահմանագծին։

Միջազգային հանրություն կոչվողի հանցակից լռությունն արդեն, որպես կանոն, «սովորական» երևույթ է, սակայն ապշեցնող և ողբերգական է մեր պետական և հանային դաշտի լռությունը, որոնք, ըստ էության, մեր զինվորականներին բախտի կամ ավելի ճիշտ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտսպսնների քմահաճույքին են թողել։

Սահմանային վտանգավոր գոտիներում Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգությունն ապահովող մեր յուրաքանչյուր զինվորական պետք է համոզված լինի, որ իր թիկունքին կանգնած է իրեն բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու պատրաստ պետություն և հանրություն, հակառակ դեպքում՝ մենք ստիպված ենք լինելու, պատկերավոր ասած, արդեն մեր բակերում դիմավորելու թշնամուն։

--00--ՍԳ