Ուկրաինայի Զապորոժիեի ԱԷԿ-ի մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

․

Ուկրաինայի արեւելքում տեղակայված Զապորոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհը, որը գտնվում է բախումների գոտում, մարվել է։ Հրդեհը ընդգրկել է 2 հազար քառ. մ՝ ուսումնական շենքում։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում։ Ատոմակայանի ունի 6 էներգաբլոկից աշխատում է 1-ը, ռադիացիոն ֆոնը չի փոխվել։

Տեղեկացնենք, որ Ուկրաինայի Զապորոժիեի ԱԷԿ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Տուզը ուրբաթ օրը գիշերը հայտնել էր, որ օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել: 

Զապորոժիեի ԱԷԿ-ը խոշորագույնն է Եվրոպայում։

--00--ԱՀ