Բաքվում դատում են հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Բաքվի դատարանում շարունակվում է հայ ռազմագերիներ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի նկատմամբ կեղծ դատավարությունը, որոնք մեղադրվում են «պետական սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «ականապատում իրականացնելու մեջ»։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկը»։ 

Ադրբեջանական իշխանությունները հասել են նրան, որ Սարգսյանն իբր «խոստովանել է», թե ցանկացել է պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ 

Ադրբեջանական «արդարադատությունը» ռազմագերիներից Սարգսյանի համար պահանջում է  20, իսկ Ռաֆայելյանի համար՝ 19 տարի ազատազրկում։ 

Նկատենք, որ մեր զինվորականները գերեվարվել էին 2021-ի մայիս ամսին, երբ իրականացնում էին ինժեներական աշխատանքներ՝ չհատելով պետական սահմանը։

--00--ԿԿ