Գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը կկայանա այսօր՝ Բաքվի դատարանում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ագ

Այս պահին Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի կողմից գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը:

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը  հայտնում է, որ Գագիկ Ոսկանյանի դատական գործը կքննվի Բաքվում։ Հանդիպումը տեղի կունենա այսօր Սաբունչուի շրջանային դատարանի վարչական շենքում՝ Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։

Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց հայ զինծառայողի ձերբակալության մասին և Հայաստանին մեղադրեց ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։

Գերեվարված պահեստազորայինի գործով հայկական կողմը դիմել է Եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:

--00—ԼՀ