ԵՄ-ն ֆինանսական պատժամիջոցներ կկիրառի ՌԴ բանկերի 70%-ի նկատմամբ. Ավստրիայի կանցլեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

 

տռռեգտեռգ

Եվրամիությունը որոշում է ընդունել ֆինանսական պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի մոտ 70%-ի նկատմամբ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու պատճառով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամմերը՝ ամփոփելով երկրի անվտանգության խորհրդի նիստի արդյունքները։ 

«Որոշում է ընդունվել խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ։ Դրանք կվերաբերվեն բանկերի շուրջ  70%-ին», - ասել է Ավստրիայի կանցլերը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ՍԳ