ԱԻՆ-ը հայտարարում է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News

ռոտացիա

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի գործունեության երկամյա ժամկետը լրանալու կապակցությամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնում է ԱԻ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների ռոտացիա:

Հասարակական խորհրդին անդամակցումն իրականացվում է կամավորության սկզբունքով` ներկայացված հայտի հիման վրա:Հասարակական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնք ունեն Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության հիմնական ուղղություններին առնչվող առնվազն երկու տարվա մասնագիտական փորձառություն:

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և վերջինիս կողմից իրականացվող գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներգրավվածությունը:

Կից՝ Աշխատակարգի հղումը՝ http://www.mes.am/files/docs/3338.pdf

Խորհրդի կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
• դիմում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին՝ խորհրդի նախագահին /ձևը կցվում է/
• ինքնակենսագրություն
• միջնորդագիր առաջադրող կազմակերպության կողմից
• տեղեկանք արտակարգ իրավիճակների ոլորտին առնչվող գործունեության մասին:

Դիմում ներկայացնելու վերջնաժամկետն է՝ 2022 թվականի մարտի 17-ը:

Հայտերն ուղարկել [email protected] էլ. փոստով կամ փոստով՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղ. Ա. Միկոյան 109/8, կատարելով «Հասարակական խորհրդի անդամի հայտ» նշումը:

Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, կտեղադրվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի համապատասխան էջում (http://mes.am/hy/xorhurdd/ ):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 012-31-77-56 հեռախոսահամարով:

--00—ՄՀ