Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Հասարակական

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի հերքել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու, սակայն պաշտոնապես խուսափում են ասել, թե քանի ուղղությամբ է կառուցվելու նոր ճանապարհները և, ընդհանուր առմամբ, քանի կմ։

«Փաստինֆո»-ն դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 14-ին էր գրել, որ իր աղբյուրների փոխանցմամբ իշխանություններ որոշման արդյունքում Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ. Այլընտրանքային 12 կմ-անոց ճանապարհ է կառուցվելու։ Ներկայացրել էին նաև հնարավոր ճանապարհները։

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս հաստատել էր, թե տարբեր թվականների քարտեզներով Տավուշի մարզի մի շարք ճանապարհներ դուրս են գալիս ՀՀ տարածքից, թեև սահմանագծում ու սահմանազատում առայժմ չի իրականացվել։ 

Շարունակությունը՝ այստեղ։

--00--ԿԿ