Աշոտիկին ու Մարիամիկին հեքիաթ էի պատմում/ Հիտլեր-Նիկոլ նմանություն կա/ Աստծո մոտ է Աբգարս. Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

«Նիկոլի հետ ընկերություն չկա այն ժամանակից, երբ հասկացանք՝ միասին է՛լ չենք կարող աշխատել»։ Այդ մասին «Մերձքաղաքական զրուց» հաղորդման շրջանակում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ վերհիշելով «Հայկական ժամանակ»-ում աշխատելու 7 տարիները, երբ Նիկոլ Փաշինյանն իր խմբագիրն էր:

Գեղամ Նազարյանը պատմել է նաև 2 ընտանիքների մտերմության, երեխաների փոխադարձ կապվածության մասին՝ խոստովանելով, որ ժամանակին ինչպես իր, այդպես էլ Նիկոլ Փաշինյանի երեխաների համար հեքիաթ է պատել:

Պատգամավորը պատմել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված որդու՝ Աբգարի մասին հիշողություններին, երազների ու տեսիլքների միջոցով Աբգարից ստացած խորհուրդներին. «Աբգարս երազում ինձ ասել է․ «Քեզ չմեղադրես. դու ոչինչ, ոչինչ չէիր կարող անել»»:

Զրույցի շրջանակում անդրադարձ է եղել նաև Գեղամ Նազարյանի քաղաքական գործունեությանը. նա իր ԱԺ ընդդիմադիր գործընկերների աշխատանքը 5 բալանոց սանդղակով գնահատել է 7,5 բալ:

Առավել մանրամասն կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00:00 Անոնս,

01:30 Ես ու Նիկոլը 2006-ին հասկացանք՝ միասին էլ չենք կարող աշխատել,

05:33 Աշոտիկին ու Մարիամիկին հեքիաթ էի պատմում,

07:00 Որպես խմբագիր՝ Նիկոլը լավն էր,

10:31 Աբգարիս զոհվելուց հետո իմացա՝ ինչ էր ասել,

15:23 Աստծո մոտ են մեր էրեխեքը,

19:09 «Հերոսների հերոս տղա ունես»․ հադրութցի տաքսիստ,

22:24 Հայրի՛կ, քեզ չմեղադրես,

25:18 ՀՀՇ-ն ծերացավ և մահացավ,

27:09 «17»-ի ցույցի ելույթը վերևից է եկել,

31:15 Անձնականս ստորադասել եմ պետությանը,

33:00 Հիտլեր-Նիկոլ նմանություն կա,

37:03 Այս ԱԺ-ն հակաբնական է,

40:50 Չար նպատակ չեմ ունեցել:

 

Կարևորը մտքերը՝ շեղատառերով.

  1. Նիկոլի հետ ընկերություն չկա այն ժամանակից, երբ հասկացանք՝ միասին էլ չենք կարող աշխատել։
  2. Ասել եմ՝ Նիկո՛լ, հանկարծ խմբագրությունը չշփոթես պետության հետ, աղետ կլինի:
  3. Նիկոլի հայրը և ես հասկանում էինք, որ այդ բնավորության մարդուն չի կարելի պետություն վստահել։ 
  4. Աբգարը մի օր ասաց․ «Հայրի՛կ, չեք ամաչո՞ւմ, որ սպասել եք մինչև 91 թ․, նոր եք անկախացել»։
  5. Մեր էրեխեքն ասում են․ «Աստծո մոտ ենք, մեզ համար պատրաստված տեղում»։
  6. Ինձ մեղադրում էի պատերազմը չկանխելու համար․ մտածում էի՝ քիչ եմ պայքարել։
  7. Ասում էի՝ պետք է 27-ին մեքենա նստեի, գնայի, Աբգարին գրկեի, գցեի ավտոն, բերեի՝ կյանքը փրկեի։
  8. Աբգարս երազում ինձ ասել է․ «Քեզ չմեղադրես, դու ոչինչ չէիր կարող անել»։
  9. «17»-ի ցույցի ելույթը ես չեմ ունեցել, իմ Աբգարն է ունեցել իր ընկերների հետ. ինչ ուզել են, ասել եմ։
  10. Գերմանացիներն ասացին՝ վա ՜յ մեզ, որ անխոհեմ ենք եղել և Հիտլերի նման մեկին բերեցինք իշխանության։
  11. Նիկոլն ասում է՝ օգնե՛ք ինձ, որ հրաժարական տամ, բայց մենք լավ չենք անում մեր գործը։
  12. ԱԺ ընդդիմադիրների գործունեությունը 5 բալանոց սանդղակով 7,5 եմ գնահատում։
  13. Մենք այն ուժն ենք, որ կանգնեց ոտքի ու ասաց․ «Ընկե՛ր, չես կարող վարչապետ լինել»։
  14. Նոյեմբերի 9-ից հետո ՔՊ-ն և Փաշինյանը առնվազն 30 տարի պետք է քաղաքականությամբ չզբաղվեին։

--00—ԼՄ