Մարությանի օրոք աշխատած հերթական վարչության պետը լքել է Երևանի քաղաքապետարանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

Իոսիֆ Կուբատյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից։ Տեղեկությունը 24News-ին հայտնեց անձամբ Կուբատյանը։

«Սեփական դիմումի համաձայն՝ աշխատանքից դուրս եմ եկել։ Հունվարի 31-ը վերջին աշխատանքային օրն էր», - ասաց նա՝ չցանկանալով մանրամասնել հեռանալու պատճառները։

Նշենք, որ նոր քաղաքապետի պաշտոնի ստանձնումից հետո նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք աշխատած կադրերը հեռանում են զբաղեցրած պաշտոններից։

Սերգեյ Առաքելյան

--00—ԼՄ