Հայաստանի Հանրապետություն կժամանի Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

 

տռռեգտեռգ
Փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը: 

Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի ասուլիսը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցելու են Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությանը։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արարատ Միրզոյանի և Ալեքսանդր Շալենբերգի հանդիպումը տեղի կունենա հունվարի 2-ին ժամը 11:30-ին, որին կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը` ժամը 12:00-ին: 

Ժամը 11:30-ին կայանալիք հանդիպման արարողակարգային նկարահանումներն իրականացնելու համար հրավիրվում են ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրված օպերատորներին և լուսանկարիչներին, իսկ ժամը 12:00-ին կայանալիք մամուլի ասուլիսը լուսաբանելու համար հրավիրվում նաև լրագրողներին:

Ժամը 17:00-ին կայանալիք Ավստրիական զարգացման գործակալության պաշտոնական բացման արարողությունը լուսաբանելու համար հրավիրվում են ՀՀ ԱԳՆ-ում հավատարմագրված օպերատորներին ու լուսանկարիչներին։
 

Հանդիպման լուսաբանմանը կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2022թ. հավատարմագրումն անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում: Հավելենք, որ այցի կազմակերպման և լուսաբանման ընթացքում պահպանվելու են հակահամակաճարակային բոլոր կանոնները։

--00--ՍԳ