Անկարան ուշադրությամբ հետեւում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ղազախստանում լարվածությունը կնվազի, նրա խոսքով, Անկարան ուշադրությամբ հետեւում է երկրում տեղի ունեցող իրադարձություններին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստիի»-ն` վկայակոչելով «Անադոլու»-ն:

Էրդողանը անհանգստություն է հայտնել տեղի ունեցող գործընթացների հետ կապված եւ կարեւորել նոր կառավարության ձեւավորումը։

--00--ԱՀ