Կեղտոտ կոշիկներով հեռո՛ւ մնացեք իմ սրբությունից. Արցախն առուծախի առարկա չէ․ Թևան Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

թևան

Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է:

Մի՛ խոսեք Արցախի մասին ընդհանրապես, եթե չեք հասկացել, որ նրա մասին արտաբերած ամեն բառը կա´մ պիտի լույս ու սեր ճառագի, կա´մ չլինի ընդհանրապես: Կեղտոտ կոշիկներով հեռու մնացեք իմ սրբությունից` այստեղ մուտքը միայն մաքրազերծված արտահագուստով է ու մաքրագործված ներքնաշխարհով: Արցախը կյանք է ու կյանքի իմաստ»,-գրել է նա։

--00—ԼՄ