Անհրաժեշտ է նախաձեռնել դիմադրություն հանձվելու դեմ, մեզ Շառլ դը Գոլ է պետք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Անհրաժեշտ է նախաձեռնել դիմադրություն` հանձվելու դեմ, մեզ Շառլ դը Գոլ է պետք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։

Նրա համոզմամբ՝ 30 տարիների մեր ամենամեծ սխալը թալանի դիսկուրսն էր, մենք այլ բանի մասին չենք խոսել, այլ բանի մասին չենք մտածել։

Բացի այդ, ներկայումս, ըստ Մարինե Պետրոսյանի, խիստ տարածված են հանձնվողական և պարտվողական տրամադրությունները։

«Շատ մարդիկ՝ հույսները կտրած, հեռանում են, բայց կան նաև դիմադրողներ, և դիմադրողներով պետք է պահպանենք Հայաստանը»,-ասաց Պետրոսյանը։ 

Բանաստեղծի կարծիքով, խելագար ռուսատյացությունը ֆանտաստիկ չափեր է ընդունել, սա վտանգավոր է մեր պետության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։