Լևոն Տեր-Պետրոսյանը դուռը բաց է թողնում, որ Նիկոլի հետ դաշնակցի․ Մարինե Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնականացնում է Նիկոլ Փաշինյանին և Ռոբերտ Քոչարյանին, սխալ է անում, բայց այնպես չի, որ չի հասկանում, որ սխալ է անում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։ 

Բանաստեղծի համոզմամբ՝ շատ լավ է, երբ Տեր-Պետրոսյանը այսքան ակտիվ մասնակցում է ընտրություններին, քանի որ կան մարդիկ, որոնք չեն ուզում ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Ըստ մեր զրուցակցի՝ այդ մարդիկ երբեք ձայն չէ տա Քոչարյանին, բայց կընտրեն առաջին նախագահին։

«Քոչարյանին ուղղված քննադատությունը հաշվարկ է․ մյուս կողմից էլ առաջին նախագահը դուռը բաց է թողնում Քոչարյանի հետ հետագայում դաշնակցելու համար։ Բայց ամենասարսափելին այն է, որ Տեր-Պետրոսյանը նաև դուռը բաց է թողնում Նիկոլ Փաշինյանի հետ դաշնակցելու համար»,-նշեց Մարինե Պետրոսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։