«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կկալանավորվի, դատարանը բավարարել է դատախազության բողոքը։ Այս մասին 24News-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սիմոնյանի նախագահությամբ, կայացրել է Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում։

Սիսական ջոկատի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի, մասնավորապես, Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելու հանցավոր արարքները կատարելու համար։

Կալանավորման որոշմանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը՝ նշելով, որ կալանք տվող դատավորները գործի մեջ են:

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած֊հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։

Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։

Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց Քննիչի դեռևս 2020թի նոյեմբերի 15ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։
Ընթանում է #Սյունիքի_գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում», - գրել էր նա։

 --00—ՄՀ

Տեսանյութեր