Կարեն Սարգսյանը համակարգի մի խումբ ծառայողների հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

․

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցել ոստիկանության ավագ սերժանտ Գարիկ Դոլուխանյանի շիրմաքարին, զորակցություն հայտնել Դոլուխանյանների ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Նախարարն այնուհետև այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել և խնկարկել ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի և սերժանտ Աշոտ Դալլաքյանի շիրիմներին:

«Երախտիքի ու մեծարման խոսքեր որքան էլ հնչեն, միևնույնն է տղաների բացակայությունը միշտ կզգացվի շարքերում, և բոոլոր նրանք, ովքեր հայրենիքին նվիրեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը, հավերժ կապրեն մեր մեջ»-նշել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը, ևս մեկ անգամ հավաստիացրել, որ ինքը և ՆԳ նախարարությունը, մշտապես կանգնած են պատերազմում նահատակված կամ վիրավորում ստացած ՆԳՆ ծառայողների ընտանիքների կողքին:

Ոստիկանության ծառայողները հերոսաբար զոհվեցին 2020 թվականի հոկտեմբերին՝ Հադրութի և Ասկերանի վերին ենթաշրջանի պաշտպանության համար մղված թեժ ու անհավասար մարտերում:

«Նրանք մեր կողքին չեն, բայց նրանց կիսատ թողած գործն անձնվիրաբար կշարունակի համակարգի յուրաքանչյուր ծառայող: Քանզի հայրենասիրությունը ծնվում է մեր ծննդյան հետ՝ հավատով ու հպարտությամբ լեցուն դարձնում մեր հայացքը և զորացնում մեր բռունցքը»- ընդգծել է նախարարի տեղակալ գնդապետ Սամվել Պետրոսյանը:

Նշենք, որ Ոստիկանության մի խումբ ծառայողներ այսօր այցելել են արցախյան երրորդ պատերազմում անմահացած բոլոր ոստիկանների շիրիմներին և հարգանքի տուրք մատուցել: Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հերոս ոստիկաններին է այցելել ՀՀ-ում ԱՀ ոստիկանության ներկայացուցիչ, գնդապետ Արթուր Հովհաննսիյանը:

--00--ԱՀ

Տեսանյութեր