Քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29,  24 News

Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների մանկավարժների ընտրության կարգի նախագիծը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Նախադպրոցական կրթության ոլորտում ներդրված չեն մանկավարժական աշխատողների ընտրության և նշանակման մեխանիզմները, որի արդյունքում հաճախ նախադպրոցական հաստատություններ մուտք են գործում անհրաժեշտ մանկավարժահոգեբանական գիտելիքներ և հմտություններ չունեցող անձինք: Վերջիններիս մուտքը հաստատություն պայմանավորված է լինում նաև տնօրենների կամայական որոշումներով:

Մանկավարժական աշխատողների ընտրության միասնական կարգի սահմանումը հիմք կհանդիսանա մրցութային եղանակով համակարգը որակյալ կադրերով համալրելու համար, կնպաստի որակյալ կրթական ծառայությունների տրամադրմանը, կապահովի երեխաների սահուն անցումը դպրոց և անմիջական ազդեցություն կունենա տարրական դասարաններում սովորողների կրթական արդյունքի վրա»,- գրել է Ժաննա Անդրեասյանը:

Մանրամասները՝ https://www.e-draft.am/projects/3774/about

--00--ԱՀ

Տեսանյութեր