Արձակուրդային օրերի համար մանկավարժներն ամբողջությամբ վարձատրվելու են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

.

Մարտի 1-ին Հայաստանում նոր կորոնավիրուսի առկայության հաստատումից հետո, կառավարության կողմից ձեռնարկվեցին վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք միջոցառումներ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց, որ ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդները կտեղափոխվեն մարտի 2-8-ը:

Այս հայտարարությանը հաջորդեցին բազմաթիվ շահարկումներ՝ կապված մանկավարժների վարձատրության հետ։ Մասնավորապես, որոշ լրատվականներ գրեցին, թե ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է մանկավարժների աշխատավարձերից ավելի քան 7 օրվա աշխատավարձ կրճատելու հարցը, քանի որ վերջիններս այդ օրերին չեն աշխատելու:

«Infochek.am» կայքի փոխանցմամբ ԿԳՄՍ նախարությունից տեղեկատվության ստուգման կենտրոնին հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, հայտարարված արձակուրդի արդյունքում մանկավարժների աշխատավարձից պահումներ չեն իրականացվելու։ Մարտի 2-8-ի արձակուրդի համար մանկավարժներն ամբողջոությամբ վարձատրվելու են։