Թուրքական մամուլին անհանգստացրել է Սիրիայի քրդական պատվիրակության այցը Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24 News

թուրքիա

Առաջիկայում Ռուսաստան է մեկնելու  քրդական պատվիրակություն: Այդ մասին հայտնում են քրդական աղբյուրները` նշելով, որ Մոսկվա է մեկնելու մասնավորապես «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) համանախագահ Իլհամ Ամեդը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ նա հանդիպում է ունենալու Ռուսաստանի արտգործնախարար  Սերգեյ Լավրովի, ինչպես նաև այլ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվելու են Թուրքիայի զինված ուժերի ու նրանց հարող խմբավորումների ռազմական գործողությունները Սիրիայում:    

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարության պատվիրակությունը Սիրիայում հանդիպել էր քրդական ուժերի ներկայացուցիչների հետ: Մերձավոր Արևելքի հարցերով պետքարտուղարի տեղակալ Իթան Գոլդրիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատար Մազլում Քոբանին և «Սիրիայի դեմոկրատական մեջլիսի» գործադիր խորհրդի նախագահ Իլհամ Ահմեդը:

 --00—ՄՀ