Ալիևը և Փաշինյանը երկխոսությունը տեղափոխում են Արևմուտք․ ինչո՞ւ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20,  24 News

Ալիև

Եվրոպական խորհրդի հայտարարությունն այն մասին, որ կառույցի ղեկավար Շառլ Միշելին հաջողվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում հասնել նրանց համաձայնությանը դեկտեմբերի 15-ին կայանալիք ԵՄ-«Արևելյան գործընկերություն» գագաթաժողովի շրջանակում անմիջական հանդիպման հարցում, առաջին հայացքից որպես սենսացիա է ընկալվում:

Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովի դիտարկմամբ՝ դա կլինի երկրների ղեկավարների երրորդ դեմառդեմ հանդիպումը Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Երկու նախորդ հանդիպումն իրականացվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ըստ Տարասովի՝ ինտրիգն այն է, որ բոլոր նախանշաններով նրանց երրորդ հանդիպումը՝ նվիրված 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի տարելիցին, նույնպես նախատեսվում էր իրականացնել Մոսկվայում:

«ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ոչ հերքում, ոչ հաստատում էր այդ տեղեկությունը։ Միաժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, էին Մոսկվայում, իբրև թե, նոր փաստաթղթերի ստորագրում էր նախատեսվում սահմանագծման վերաբերյալ, թեև Երևանը հերքում էր դա»,- գրել է հեղինակը։

Ըստ կովկասագետի՝ տպավորություն էր թե Փաշինյանն այլընտրանքային գործընկերների է փնտրում բանակցային գործընթացում: Այդ տպավորությունն էլ ավելի ամրապնդվեց, երբ առաջին հերթին, Երևանում ակտիվացան ընդդիմության բողոքի ակցիաները, երկրորդ հերթին, երբ բախումներ տեղի ունեցան հայ-ադրբեջանական սահմանին, որոնք «դադարեցնել ստիպված եղավ, ինչպես միշտ, Ռուսաստանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ 

--00—ՄՀ