Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը երկխոսություն է սկսել սփյուռքի համայնքների հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

․

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ համահայկական համախմբվածության, միասնականության և սփյուռքի հետ հետագա աշխատանքի ճանապարհային քարտեզը գծելու ուղղությամբ գրասենյակը երկխոսություն է սկսել սփյուռքի տարբեր համայնքների հետ:

Հետապատերազմյան խնդիրները քննարկելու և համատեղ աշխատանքի համակարգման նպատակով Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ֆրանսիայի հայ համայնքի քաղաքական-հասարակական շրջանակների մի խումբ ակտիվ ներկայացուցիչների հետ:

Երկու ժամից ավելի տևած անկեղծ քննարկման ընթացքում մասնակիցները պատրաստակամություն են հայտնել լիովին ներգրավված լինել Հայաստանի և Արցախի վերականգնման և զարգացման, պատերազմի հետևանքների վերացման, վիրավորների ապաքինման, կարիքավոր ընտանիքներին աջակցման գործընթացներին:

Բոլորը միակամ էին, որ այս պայմաններով ամենակարևորը միասնականությունն ու Հայաստանում կայունության հաստատումն է:

--00--ԱՀ