Հռոմի Պապը երկխոսելու կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News 

քաղաքական

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երկխոսության միջոցով ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդրի լուծումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Մտահոգությամբ եմ հետեւում վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության բարձրացմանը»,-հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ։

Հռոմի Պապը խոստացել է աղոթել տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվածների ընտանիքների համար։

--0--ԿԿ