Ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած արցախցուն ռուսական կողմը հանձնելու է Արցախի իրավապահներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Արցախ

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության քաղաքացին գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, այս մասին հաղորդում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Նա նշել է, թե ռուսական կողմի հետ քննարկումներում ստացել են պարզաբանում, որ Արցախի քաղաքացին իրենց մոտ է տարվել անվտանգության նկատառումներից ելնելով և առաջիկա ժամերին հանձնվելու է Արցախի իրավապահներին։

«Մարդու իավունքների պաշտպանի աշխատակազմն այցելելու է քաղաքացուն անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու համար։ Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք առաջիկայում», - հայտնել է Ստեփանյանը:

--0--ԿԿ