44-օրյա պատերազմում զոհվել է 822 արցախցի, անհետ կորած է 65-ը. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Պատերազմ

44-օրյա պատերազմում Արցախի Հանրապետությունից զոհվել է 742 զինծառայող և 80 քաղաքացիական անձ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ կոչ անելով չտարանջատել՝ զոհված զինծառայողը Արցախից է թե Հայաստանից:

«Այս պահին ունենք անհետ կորած 45 արցախցի զինծառայող և 20 քաղաքացիական անձ»,-հավելեց Արցախի ՄԻՊ-ը:

--00--ԿԿ