Սամվել Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

․

ՀՀ նախագահի հրամանագրով Սամվել Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել Պողոսյանին նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

--00--ԱՀ