ԱԷԿ-ն ու Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն`քովիդ հիվանդանոցների կարիքների համար

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

թթվածնային

Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

«Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացել են, միաժամանակ,  հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվը ևս աճում է:

Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին միացել է նաև Ատոմային էլեկտրակայանը և Երևանի ֆիզիկայի ինստիտուտը, որոնք 24 ժամ թթվածին կարտադրեն` հիվանդանոցներին թթվածնով ապահովելու համար»,- ասվում է հայտարարությունում:

--00—ՄՀ