Արցախում մարդասիրական օգնության տրամադրումը շարունակական բնույթ է կրում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակական

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 25-ին այցելել են Մարտունու շրջանի Ննգի, Պառավաթումբ և Կղարծի համայնքներ:

Նախարարության աշխատակիցները Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից տրամադրված բաճկոնները բաժանել են սոցիալական որոշակի խմբերի պատկանող ընտանիքների երեխաներին:

Այցելություններն ու մարդասիրական օգնության տրամադրումը շարունակական բնույթ են կրում: Առաջիկայում նվերները կփոխանցվեն համապատասխան բոլոր ընտանիքների երեխաներին:

--00--ԿԿ