Սիրիայի հյուսիսում թուրքական հետախուզությունը քուրդ կանանց է առևանգել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

սիրիա

Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) աշխատակիցները  հոկտեմբերի 17-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Մաբաթա շրջանին հարակից Բիրիմջե գյուղից երկու քուրդ կնոջ են առևանգել։ Այս մասին հայտնում է քրդական «ANF News» լրատվական կայքը․ փոխանցում է Ermenihaber.am-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ հայտնի չէ, թե թուրքերն ուր են տարել 28-ամյա Միզգինին և 33-ամյա Սոզանին։

Նշվում է, որ ավելի վաղ МİT-ն առևանգել էր նաև 32-ամյա հղի մի կնոջ և կտտանքների ենթարկելով սպանել նրան։

Քրդաբնակ Աֆրինում վերջին երկու ամսում արդեն շուրջ 300 քաղաքացի է առևանգվել, այդ թվում՝ 25-ը կին։ Իսկ 6 քաղաքացի՝ սպանվել։ 

Աֆրինի մարդու իրավունքների կազմակերպության տվյալներով՝ թուրքական պետությունը հուլիսի 29-ից օգոստոսի 23-ն Աֆրինում առնվազն 101 անձի է առևանգել, որից 17-ը՝ կին, 3-ը՝ երեխա։  

 --00—ՄՀ