Մհեր Գրիգորյանը գործուղվում է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24 News

Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակված է կառավարության կայքում։ 

ՀՀ փոխվարչապետը Մոկսվայում կլինի հոկտեմբերի 20-21-ը։

Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գրիգորյանը վարչապետին պետք է ներկայացնի հաշվետվություն Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին:

Մհեր Գրիգորյանի հետ միասին՝ ՌԴ են մեկնելու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

--00—ՄՀ