Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի մեքենաները. կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

․

Հոկտեմբերի 16-ին, ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

--00--ԱՀ