Կուրցը հեռանում է Ավստրիայի կանցլերի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

կուրց

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը hայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող հետաքննության պատճառով որոշում է կայացրել թողնել իր պաշտոնը, գրում են միջազգային ԶԼՄ-ները: 

Ըստ Կուրցի՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա թողնում է իր պաշտոնը կաշառակերությանն աջակցելու և իր նկատմամբ վստահությունը չարաշահելու կասկածանքով:

Նշենք, որ Կուրցը կմնա խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր: 

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին առաջարկել է եվրոպական և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին նշանակել կառավարության ղեկավարի պաշտոնակատար:

--00—ԼՄ