Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ձյուն

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ՝ Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Տեղեկացնում է  «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

--00--ԱԹ