Վանաձորի շենքերից մեկում այրվել է մոտ 12 էլեկտրական հաշվիչ՝ մալուխներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ  1, 24 News 

ԱԻՆ

Հունիսի 30-ին, ժամը 23:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 79 շենքի շքամուտքում գտնվող էլեկտրական մալուխներից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 1-ին, ժամը 00։08-ին, մարվել՝ 00։37-ին: Էլեկտրական վահանակում այրվել է մոտ 12 էլեկտրական հաշվիչ՝ էլեկտրական մալուխներով։ --0—ՄՀ