ՌԴ-ն ու Թուրքիան Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում մեծ դեր ունեն. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարևոր դեր են խաղում հետպատերազմական շրջանում Հարավային Կովկասում կայունության հաստատման ու զարգացման համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ալիևը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ԼՂ՝ Աղդամի շրջանում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոն են ստեղծել: Միևնույն ժամանակ, ըստ նրա, ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում «հայ բնակիչների բնակության վայրերում խաղաղության պահպանման» ուղղությամբ:

 

--00--ԱԹ