Ադրբեջանի և Թուրքիայի զինվորականները զորավարժություններ են անցկացնում Քաշաթաղի շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Աշխարհ

Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում Լաչինի (Քաշաթաղի) շրջանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զորավարժությունների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատներն իրականացրել են բարդ ռելիեֆով տարածքներում հետախուզություն վարելուն, կապող ճանապարհներին ծուղակներ լարելուն, ինչպես նաև պայմանական հակառակորդին գաղտագողի մոտենալուն ուղղված առաջադրանքներ:

--00--ԿԿ