Բաքվում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News

Տարածաշրջան

Ըստ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի՝ հունիսի 28-ին Բաքվում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Զորավարժությունների հիմնական նպատակն է բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու և ղեկավարելու հմտությունները:

Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, 40 տանկ և այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:

Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 30-ը։

--00--ԿԿ