Հրդեհ՝ Շարուրի փողոցում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 04:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի Օժանդակ տնտեսության տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։23-ին, մարվել՝ 05։52-ին։ Մասամբ այրվել է գույքը և ջերմահարվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

--00—ԼՄ