Խոշոր հրդեհ՝ տնտեսական խանութի պահեստային հատվածում․ կրակը մարել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

մարտ

Հունվարի 14-ին՝ ժամը 08:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 21 հասցեում գտնվող տնտեսական խանութի պահեստային հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խանութի պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։32-ին, մարվել՝ 10։05-ին։ Խանութի պահեստային հատվածում (20 քմ) այրվել են տնտեսական իրեր․ տուժածներ չկան։

--00—ԼՄ