Չբնակեցված սեփական տանը հրդեհ է բռնկվել․ ժամանել է 3 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

5

Ապրիլի 5-ին հրդեհի դեպք է գրանցվել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նաիրի Զարյան 19 շենքի հարևանությամբ սեփական չշահագործվող տուն է այրվում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Ոստիկանությունը պարզում է տան սեփականատիրոջ ինքնությունը։

--00—ԼՄ