Գնացքը վարած սլաքավարը մահացու վրաերթի է ենթարկել 43-ամյա կնոջն ու հեռացել դեպքի վայրից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Սպտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմանում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նորագավիթում գնացքի գծերի մոտ կնոջ դի կա, գրում է shamshyan.com-ը։

նկար

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գոհար Խ.-ի դին: Ըստ նախնական տեղեկության՝ վերջինս վրաերթի է ենթարկվել նրա դին հայտնաբերելուց ժամեր առաջ գնացքը վարած սլաքավարի կողմից։ Նա, վրաերթի ենթարկելով կնոջը, գնացքով հեռացել է դեպքի վայրից, մինչդեռ կարող էր արգելակել գնացքը և ահազանգեր այդ մասին ոստիկանություն:

նկար

Գնացքի գծերի տարբեր հատվածներում հայտնաբերվել է մահացածի հեռախոսի կոտրված մասերը, կոշիկը և այլ իրեր: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սլաքավարի ինքնությունը:

նկար

--00—ԼՄ