ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Արենիում կատարվել են լայնածավալ աշխատանքներ։ Համայնքում ներդրվել է 564 միլիոն 490 հազար դրամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
--00—ԼՄ