Քաբուլի օդանավակայանում փոխհրաձգություն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News 

Քաբուլ

Առավոտյան հրաձգություն է տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների և անհայտ անձանց միջև, մեկ աֆղան ուժային զոհվել է: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Twitter-ի իր Էջում հայտնել է Բունդեսվերը։

«Այսօր առավոտյան Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել անվտանգության աֆղանական ուժերի և անհայտ անձանց միջև: Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել է, ևս երեքը վիրավորվել են»,-ասված Է Գերմանիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:

Հստակեցվում է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաև գերմանացի ու ամերիկացի զինծառայողները, նրանցից ոչ ոք չի տուժել։

--00—ՄՀ