Փրկարարները շտապօգնության մեքենային են մոտեցրել Կապանում 50 մ ձորը գլորված քաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

ԱԻՆ

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 18-ին, ժամը 17:48-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Հալիձոր թաղամասի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում. քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Բ․ Ս․-ն  (ծնված 1944 թ.) ճանապարհից գլորվել է ձորը (մոտ 50 մ):

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները քաղաքացուն հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս տեղափոխվել է Կապան քաղաքի բժշկական կենտրոն։

--00--ԱՀ