Թուրքիայում թալանել են հայկական հնամենի գերեզմանատունը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News  

գերեզման

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական հնամենի գերեզմանատանը սարսափելի տեսարան է. կատարաված թալանից հետո հողի մակերեսին են հայտնվել մարդկանց գանգոսկրեր, ատամներ և այլ ոսկրակտորներ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ավելի քան 600 տարվա հնություն ունեցող հայկական գերեզմանատունը փաստորեն հայտնվել է գանձագողերի թիրախում։ Գերեզմանագողության մասին առաջինը հայտնել է պատմաբան Էրդինչ Աքգյուլը։ Նա լուսանկարել է տեղանքը և տեղեկացրել քաղաքապետարանին: Այժմ կատարվում է հետաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Համապատասխան քննության շրջանակներում գերեզմանոցի ոսկորներից նմուշներ են վերցվել։ Գերեզմանոցի տարածքը ժամանակավորապես փակվել է։

գերեզման

Ըստ պատմաբան Աքգյուլի՝ հիշյալ շրջանը 2-րդ կարգի պետական պահպանության տարածք է։ Նա ցավ ու ափսոսանք է հայտնել, որ գանձագողերի կողմից ոչնչացվում են պատմության հետքերը։

գերեզման

«Ինձ անհանգստացնում է այս իրավիճակը: Այսպես չպետք է ավերվեր: Խոսքը մարդու շիրիմի մասին է՝ անկախ նրանից, թե ով է նա: Սա շատ լուրջ բացօդյա թանգարան է: Իշխանություններից խնդրում ենք, որ այս վայրը անհապաղ առնվի լրջագույն պաշտպանության տակ»:

--00—ՄՀ