ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News
Աֆղանստանից առաջ գրավվել էր Շուշին նույն ջիհադիստների կողմից։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
Խոսելով համացանցում լայն տարածում գտած Հայաստան-Աֆղանստան համեմատությունների մասին՝ Արշակյանն այն համոզմունքը հայտնեց, թե չի կարելի 2018֊ին ՀՀ֊ի հեղափոխությունը համեմատել թալիբների հետ, քանի որ Աֆղանստանում դեմոկրատիան պարտվեց, իսկ Հայաստանում հակառակն է լինում։
Արշակյանը կշտամբեց խաղաղության ջատագովներին՝ հայտնելով այն համոզմունքը, թե «մենք իշխանության հետ պայքարում ենք Հայաստանի ազատության համար՝ մերժելով ստրկությունը, իսկ քաղաքական իդիոտները խաղաղություն են ուզում՝ չխորանալով դրա պայմանների մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում
--00--ԱՀ