Կառավարությունը 16,9 մլն դրամ կվճարի Ալվինա Գյուլումյանին չվճարված հավելավճարի դիմաց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

նկար

Կառավարությունն իր պահուստային ֆոնդից 16,9 միլիոն դրամ կվճարի ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին՝ փոխհատուցելով չվճարված հավելավճարը։ Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության՝ օգոստոսի 12-ի նիստի օրակարգում։ 

Հիշեցնենք,որ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների և ԱԺ-ի ընդունած սահմանադրական փոփոխությունների արդյունքում 2020 թվականին Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանն ազատվել էին ՍԴ դատավորրի պաշտոններից, իսկ Հրայր Թովմասյանը՝ ՍԴ նախագահի։

Իրավունքների պաշտպանության համար Ալվինա Գյուլումյանը դիմել էր դատարան։ Արդյունում ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակիորեն բավարարել է ՍԴ նախկին դատավորի բողոքը և պարտավորեցրել ՍԴ աշխատակազմի ղեկավարին` Ալվինա Գյուլումյանին 09.04.2018 թվականից մինչև 26.06.2020 թվականն ընկած ժամանակահատվածի համար լրացուցիչ վճարել հավելավճար՝ ամսական 601 հազար դրամի չափով` ընդհանուր 16.9 մլն դրամ:

--00—ԼՄ