Գյուլումյանի լիազորությունները դադարել են, նա չի կարող փոխարինել ՍԴ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն այն համոզմանն է, որ Սահմանադրական դատարանի դատավորների որոշ հայտարարություններ խախտել են քաղաքական զսպվածությունը: 24News-ի հետ զրույցում նա տարակուսելի համարեց այն հանգամանքը, երբ ՍԴ դատավորները քաղաքական բնույթի հայտարարություններ են անում:

Պատգամավորը նշում է, որ դատարանի նախագահները հաճախ որպես ֆեոդալներ, «շեֆեր» են դիտարկվում, ինչը, բնականաբար, այդպես չէ: Բայց, օրինակ, Հրայր Թովմասյանի դեպքում 99 տոկոսով ամենադատավոր լինելու «սինդրոմի» ընկալում կար:

Դառնալով ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի՝ որպես ՍԴ նախագահի լիզորությունները կատարողի հանգամանքին՝ Գրիգորյանն արձանագրեց՝ Գյուլումյանը նախագահի լիազորությունները կատարող չի կարող լինել, քանզի նրա լիազորություններն այսօր դադարեցվել են:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ