Մայորն ու փոխգնդապետը նռնակներով պայթեցրել են իրենց՝ սպանելով տասնյակ ահաբեկիչների

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

սպաներ

Արցախի ԱԱԾ մայոր Արման Հարությունյանը և Արցախի ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Մարատ Գարայանը, 44-օրյա պատերազմի ընթացքում հայտնվելով թշնամու ահաբեկչական խմբերի շրջափակման մեջ՝ նռնակներով պայթեցրել են իրենց՝ սպանելով տասնյակ ահաբեկիչների: Re:public of Artsakh-ի տելեգրամյան ալիքը հայտնում է, որ երկու հերոսներն էլ Ստեփանակերտի մայրաքաղաքից են:

Արման Հարությունյանը և Մարատ Գարայանը հետմահու պարգևատրվել են «Մարտական ​​խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս